factor.am: Հունվարի 2-ի վաղ առավոտյան Կիևում խոցված ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Ուկրաինայի մայրաքաղաքի հյուսիս-արևելյան շրջանում, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Ռուսաստանի զինված ուժերը դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը երկու գիշեր շարունակ հրթիռներով և անօդաչու սարքերով գրոհում են Կիևը, գրում է VOA-ն։
Կիևի Դեսնյանսկի շրջանի հիվանդանոց է տեղափոխվել վիրավոր 19-ամյա երիտասարդը,- հայտնել է Կլիչկոն Telegram-ի իր էջում։
Կեսգիշերին Կիևում և Արևելյան Ուկրաինայի մեծ մասում օդային տագնապ է հայտարարվել, որը տևել է երկու ժամ: Ուկրաինայի նախագահի օգնական Կիրիլո Տիմոշենկոյի խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են ճանապարհին և վնասել շենքը։
Շարունակությունը՝ factor.am-ում