Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 3 տարիների ընթացքում․ Գրիգոր Մինասյան |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։

Հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում նոր ՔԿՀ-ի կառուցումը, արդյո՞ք հայտնի է, թե երբ այն շահագործման կհանձնվի, Մինասյանը պատասխանեց, որ արդեն իսկ կազմվել է նոր քրեակատարողական հիմնարկի տեխնիկական նախնական գծագիրը և եռաչափ մոդելը:

«Մշակվել են նոր քրեակատարողական հիմնարկի հայեցակարգը և ազատազրկվածների զբաղվածության մոդելը, շինարարական աշխատանքներին ընդառաջ կառույցների տեղակայման տեղամասերում իրականացվել է ինժեներաերկրաբանական հետազոտություն, հիմնարկի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար արդեն իսկ հայտարարվել է մրցույթ:

Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 3 տարիների ընթացքում»,- հայտնեց Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ այն նախատեսված կլինի ինչպես դատապարտյալների, այնպես էլ կալանավորված անձանց պահելու համար, կունենա նաև ստացիոնար բաժանմունք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն