Կանադան Ուկրաինային կցուցաբերի ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը|azatutyun.am|

azatutyun.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է ուկրաինացիներին ցուցաբերել ձմռան համար անհրաժեշտ ամբողջ օգնությունը։

«Մեր աջակցությունը Ուկրաինային և ուկրաինացիներին մնում է անփոփոխ: Ես դա պարզ ասացի նախագահ Զելենսկուն այսօր, երբ մենք խոսեցինք հեռախոսով, և ես հասկացրեցի նրան, որ մենք կհոգանք, որ նրանք ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձմռան համար՝ այնքան, որքան անհրաժեշտ կլինի», – գիշերը Թվիթերում գրել է Թրյուդոն։

Երեկոյան ուղերձում Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի իշխանություններին աջակցության համար և ասել, որ Թրյուդոյի հետ զրույցը չորրորդ միջազգային զանգն է, որ նա կատարել է տարվա սկզբից։ Ուկրաինայի նախագահն արդեն հասցրել է շփվել նաև Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի և Նորվեգիայի վարչապետների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով