Գրիպի և սուր շնչառական վարակների աճ կա. նախարարությունում քննարկվել է առկա իրավիճակը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են գրիպի և սուր շնչառական վարակների առումով իրավիճակը Հայաստանում:

Նախարարության էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մասնագետների դիտարկմամբ՝ ակտիվացում է դիտվում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում:

Անահիտ Ավանեսյանը դեղապահովմանը և բժշկական կազմակերպությունների պատրաստվածության բարձրացմանը միտված հանձնարարություններ է տվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով