Ադրբեջան-Իրան սահմանին 2 սահմանախախտ են նկատվել, հայտնաբերվել է 6 կգ մարիխուանա, մետամֆետամին․ Ադրբեջանի պետական սահմանային ծառայություն

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնում է Իրանի հետ սահմանին 2 սահմանախախտի հայտանբերման մասին։ Ծառայության տվյալներով՝ կրակ է բացվել սահմանը խախտողի ուղղությամբ։

«Ֆիզուլիի շրջանի Բիրինջի Մահմուդլու գյուղի մոտ երկու սահմանախախտ են նկատվել։ Չնայած սահմանապահների զգուշացմանը՝ նրանք փորձել են փախչել դեպքի վայրից։ Սահմանապահ ջոկատը զենք է կիրառել, ինչի հետեւանքով խախտողներից մեկը ոտքից վիրավորվել է։

Նրանցից մեկի մոտ դաշույն է հայտնաբերվել։ Բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո վիրավոր օրինախախտը տեղափոխվել է Ֆուզուլիի շրջանի հիվանդանոց։ Խուզարկությամբ բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է 6 կգ 400 գ մարիխուանա, մետամֆետամին, 1000 հաբ «կապապրել» եւ 1 դանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն