ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային ու դաշնակից եվրոպական երկրներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային և երկրի եվրոպական դաշնակիցներին ու գործընկերներին։

Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Այս օգնությունը ներառում է 2,85 միլիարդի հատկացում  Պաշտպանության նախարարության պահուստային ֆոնդից և 225 միլիոն դոլար որպես օտարերկրյա ռազմական ֆինանսավորում ՝ երկարաժամկետ հնարավորություններ կառուցելու և ուկրաինական բանակի արդիականացմանը աջակցելու համար»,- նշել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ փաթեթը ներառում է 682 միլիոն դոլարի հատկացում եվրոպական այն երկրներին, որոնք ռազմական աջակցություն են տրամադրում Ուկրաինային։

Վերջում Էնթոնի Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային «որքան անհրաժեշտ լինի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև