ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հունվարի 1-ից անցել է աշխատանքի |armenpress.am|

armenpress.am: 2023 թվականի հունվարի 1-ից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է դարձել Ղազախստանի 66-ամյա ներկայացուցիչ Իմանգալի Թասմագամբետովը։

Այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նա այդ պաշտոնում նշանակվել է ՀԱՊԿ առաջնորդների կողմից 2022 թվականի նոյեմբերին Երևանում կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։

Իմանգալի Թասմագամբետովը փոխարինել է Բելառուսի ներկայացուցիչ, գեներալ Ստանիսլավ Զասին, ով Իմանգալի Թասմագամբետովին հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով