azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը պնդել է, որ ռուսակական ուժերն Ուկրաինայում պահպանում են հրադադարի ռեժիմ և միայն պատասխանում են ուկրաինական կողմի հարձակումներին։
Նա ասել է, որ վերջին օրվա ընթացքում ռուսական ուժերը չորս ուղղություններով հետ են մղել ուկրաինացիների գրոհները։ Ըստ Կոնաշենկովի հայտնած տվյալների՝ պատասխան հարվածներով ոչնչացվել է 120 ուկրաինացի զինվոր, մի քանի զրահամեքենա և հրետանային միջոց։
Հիշեցնենք՝ ռուսական կողմից հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին կարգադրել է հունվարի 6-ին՝ ժամը 12։00-ից ռազմաճակատի ամբողջ երկայնքով դադարեցնել կրակը մինչև հունվարի 7-ը՝ ժամը 24։00-ն։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսները ցանկանում են Սուրբ Ծնունդն օգտագործել որպես ծածկոց՝ թեև կարճ ժամանակով «դադարեցնելու մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և մեր դիրքերին տեխնիկա, զինամթերք ու մոբիլիզացված զորքերը մոտեցնելու համար»