Ռուսաստանում անոմալ սառնամանիք է. Օյմյակոնում գրանցվել է -59 աստիճան |tert.am|

tert.am: Անոմալ սառնամանիքներ են գրանցվել Սիբիրում, Ուրալում և Պրիվոլժեում, գրում է kommersant.ru-ն:

Օյմյակոնում՝ ցրտի բևեռում, -59 աստիճան է գրանցվել։ Յակուտիայի այլ շրջաններում ևս սառնամանիք է. ջերմաստիճանն իջել է -45-ից ցածր: Այս մասին հաղորդվում է Յակուտսկի հիդրոօդերեւութաբանության դեպարտամենտի կայքում։

Անոմալ սառնամանիքներ են դիտվում նաև Օրենբուրգի մարզում, Ուդմուրտիայում և Բաշկիրիայում։ Օդերևութաբաններն առաջիկա օրերին կանխատեսում են ջերմաստիճանի անկում մինչև -42°C։

«Արևմտյան Սիբիրի հարավին դրամատիկ իրադարձություններ են սպասվում… կտրուկ սառեցում է լինելու։ Արդեն հունվարի 8-ից 9-ը Օմսկի մարզում կցրտի մինչև -31…-32°C, իսկ հետո մինչև -33…-35°C»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:

Շարունակությունը՝ tert.am-ում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն