factor.am: ԱՄՆ Պետքարտուղարությունը դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերջին խախտումները՝ կապված ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուի, ակտիվիստ և իրավապաշտպան Բախտիյար Հաջիևի կալանավորման հետ, որոնք նաև հացադուլ են հայտարարել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք խորապես անհանգստացած ենք Բախտիյար Հաջիևի և Թոֆիգ Յագուբլուի ձերբակալությունից և կալանավորումից: Մենք կոչ ենք անում իշխանություններին անհապաղ նրանց ազատ արձակել։ Մենք խստորեն հավատարիմ ենք մնում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առաջխաղացմանը: Եվ կրկին կոչ ենք անում կառավարությանը՝ հարգել իր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ խաղաղ կերպով կարծիք արտահայտելու իրավունքը»,- ասել է Փրայսը։