tert.am: Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է ուկրաինական Սոլեդար քաղաքն ամբողջովին գրավելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քաղաքի կենտրոնում ձևավորվել է «կաթսա» (котел), որում քաղաքային մարտեր են մղվում, վաղը կտեղեկացվի գերիների թվի մասին»,- ասել է նա:
Պրիգոժինն առանձին ընդգծել է, որ «Վագներ»-ից բացի ոչ մի այլ ստորաբաժանում չի մասնակցել Սոլեդարի վրա հարձակմանը:
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է dw.com-ը, երեքշաբթի երեկոյան Ուկրաինայի նախագահի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտնել են, որ Սոլեդարի համար կատաղի մարտերը շարունակվում են։
Շարունակությունը՝ tert.am-ում