Կամավորության սկզբունքով կանանց ժամկետային զինծառայության մեջ ներգրավվելու նախագիծը քննարկման փուլում է․ ՊՆ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Մարտական հրաձգության դասընթացներին կանանց ցուցաբերած ակտիվությունը ծնել է գաղափար, որ կանանց ևս կարելի է ներգրավել զինվորական ծառայության մեջ, բայց ոչ թե պարտադրաբար, այլ՝ կամավորության սկզբունքով։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Ներկայումս քննարկման փուլում է օրենքի նախագիծ, և երբ արդեն պատրաստ լինի, կդրվի շրջանառության մեջ։ Հիմա միայն կարող եմ ասել, որ կամավորության սկզբունքով է իրականացվելու»,-ասաց նախարարի տեղակալը։

Սարգսյանի խոսքով՝ խնդիրը կանանց ներուժը օգտագործելն է, այն կանանց, որոնք ցանկություն ու հնարավորություն ունեն իրենց նպաստը բերել զինված ուժերի մարտունակության բարձրացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով