Հայաստանը շարունակում է Ադրբեջանի հետ բանակցությունները 3 հայ զինծառայողների մարմինները գտնելու ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողներից երեքի մարմինների գտնվելու վայրը հայտնի չէ. ադրբեջանական կողմից հետ բանակցություններ են տարվում նրանց մարմինները գտնելու և դուրս բերելու ուղղությամբ:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Հստակ վայրը պարզելու և նրանց մարմինները դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ Հնարավոր ամեն ինչ արվում է, ընդհուպ մինչև ադրբեջանական կողմի հետ բանակցությունների միջոցով զոհված զինծառայողների դիերը դուրս բերելու համար»,- ասաց Սարգսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով