factor.am: ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ալի Ասադովի հետ՝ քննարկելով համագործակցությունն ու համատեղ ծրագրերը տրանսպորտային ոլորտում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը և համատեղ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Միշուստինն ու Ասադովը քննարկել են առաջիկա շփումների ժամանակացույցը։