Թրամփի վարչակազմը կխնդրի Գերագույն դատարանին վերանայել մաքսատուրքերի վերաբերյալ որոշումը | shantnews.am

shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը չորեքշաբթի՝ սեպտեմբերի 3-ին, կդիմի Գերագույն դատարան՝ խնդրելով պաշտպանել այլ երկրների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի օրինականությունը։

«Մենք վաղը գնալու ենք Գերագույն դատարան, քանի որ մեզ անհրաժեշտ է արագ որոշում։ Անկեղծ ասած, եթե նրանք սխալ որոշում կայացնեն, դա աղետ կլինի մեր երկրի համար։ Եթե դուք վերացնեք մաքսատուրքերը, մենք կարող ենք դառնալ երրորդ աշխարհի երկիր։

Ահա, թե որքան կարևոր է այս որոշումը։ Ահա, թե ինչու մենք խնդրում ենք արագացված վերանայման գործընթաց»,-ասել է նա Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

Թրամփը նախկինում նշել էր, որ ամերիկյան տնտեսությունում կներդրվի 15 տրիլիոն դոլար՝ հիմնականում մաքսատուրքերի պատճառով, սակայն այդ ներդրումները վտանգի տակ կլինեն, եթե մաքսատուրքերը չեղարկվեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter