Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել | factor.am

factor.am  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական  նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը, այսպես կոչված, «տուժողներին» և նրանց իրավահաջորդներին, ովքեր առաջին անգամ են մասնակցել դատավարությանը, բացատրել է օրենքով սահմանված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Այնուհետև դատարանը լսել է «տուժողների» և նրանց իրավահաջորդների ցուցմունքները։

Հաղորդվում է, որ հաջորդ դատական նիստը  նշանակվել  է սեպտեմբերի 9-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter