1lurer.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ ևս հայտարարել է, որ «շատ հիասթափված է» իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով: «Հազարավոր մարդիկ մահանում են անիմաստ պատերազմում: Պետք է ինչ-որ բան անել, որպեսզի օգնենք մարդկանց ապրել: Եթե ես կարող եմ դադարեցնել պատերազմը, կարծում եմ, որ պարտավոր եմ դա անել»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը սեպտեմբերի 2-ին ամերիկացի լրագրող Սքոթ Ջենինգսի հետ ռադիոհարցազրույցում:
Օգոստոսի 22-ին ԱՄՆ նախագահը խոստացել է երկու շաբաթից որոշել՝ Ռուսաստանի դեմ «մեծ պատժամիջոցներ» կկիրառի՞, թե՞ «ոչինչ չի անի»։ Այս վերջին վերջնագրի ժամկետը լրանում է սեպտեմբերի 5-ին։
Նույն հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ իրեն բոլորովին չի մտահոգում այն փաստը, որ Չինաստանն ու Ռուսաստանը կարող ենք միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի: «Մենք, անկասկած, ունենք աշխարհի ամենաուժեղ բանակը: Նրանք երբեք իրենց բանակը չեն օգտագործի մեր դեմ: Հավատացեք ինձ»,- ասել է ԱՄՆ նախագահը: Ավելի վաղ նույն օրը Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցություններ են վարել Չինաստանում: