Ռուբիոն և Ֆրանսիայի արտգործնախարարը քննարկել են ուկրաինական կարգավորման հարցը | 1lurer.am

1lurer.am  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ՝ քննարկելու ուկրաինական կարգավորման հարցը, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղարը և արտգործնախարարը համաձայնել են շարունակել համագործակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու դիվանագիտական ​​ջանքերում՝ իրականացնելով այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն երկարատև խաղաղություն»,- ասվում է պետքարտուղարության մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ռուբիոն և Բարոն քննարկել են նաև իրադրությունն Իրանում, Սուդանում և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում։

Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն «կտրականապես դեմ է Պաղեստին պետության ցանկացած միակողմանի ճանաչմանը», որը կարող է խոչընդոտել Գազայի հատվածից իսրայելցի պատանդներին վերադարձնելու ջանքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter