Ռուսական ուժերի գիշերային հերթական զանգվածային հարձակումը Զելենսկին որակում է «անպատժելիության ցուցադրություն» | azatutyun.am

azatutyun.am  Ռուսական ուժերի՝ գիշերն իրականացրած հերթական զանգվածային հարձակումն Ուկրաինայի նախագահը որակել է «անպատժելիության ցուցադրություն»:

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անցած գիշեր ռուսական ուժերն ավելի քան 500 դրոն և հրթիռ են արձակել Ուկրաինայի տարածքների ուղղությամբ։

«Հիմնական թիրախները քաղաքացիական ենթակառուցվածքներ են, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները, տրանսպորտային հանգույցը, նույնիսկ ավտոտնակի կոոպերատիվը և ռուսների համար սովորական դարձած բնակելի հատվածները», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Տեղեկացնելով ավերածությունների մասին՝ Զելենսկին պնդել է, որ դրանք պետք է «արձագանքի արժանանան աշխարհի կողմից»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter