Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից եղեկացնում են, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին:
«Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը:
Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է ՄԻԱՅՆ ՄԵԿ QR կոդ»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ «հետագա բարդություններից խուսափելու համար»: