factor.am Հայաստանի քաղաքացիներին, Ղազախստանում 90 օրից ավելի մնալու դեպքում, այլևս վիզա պետք չի լինի, նրանք կկարողանան ստանալ ժամանակավոր բնակության թույլտվություն։ Այս մասին հաղորդում է NUR.KZ-ն՝ վկայակոչելով երկրի խորհրդդարանին՝ Մաժիլիսին։
Պատգամավորները քննարկել են Ղազախստանի և Հայաստանի միջև քաղաքացիների տեղաշարժի և մնալու վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը։
Հաղորդվում է, որ Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիների՝ մյուս կողմի տարածքում գտնվելու ժամկետը մնում է անփոփոխ։ Այն պետական սահմանը հատելու օրվանից 90 օր է և չի կարող գերազանցել այս թիվը, ընդհանուր առմամբ, վեց ամսվա ընթացքում։
Միաժամանակ, սահմանված ժամկետի լրանալուց հետո, Հայաստանի քաղաքացիներին թույլատրվելու է մնալ Ղազախստանում՝ ստանալով ժամանակավոր բնակության թույլտվություն (աշխատանքի, ուսման, բիզնեսի, ընտանիքի վերամիավորման և այլնի համար): Ներկայում դրա համար անհրաժեշտ է վիզա:
Փաստաթուղթը ստորագրվել է Երևանում 2024 թվականի ապրիլի 15-ին։