ԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տվեց Վանիկ Օհանյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավոր Արեն Մկրտչյանի մանդատը տվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին։

ԿԸՀ–ն մանդատը Վանիկ Օհանյանին տվեց սեպտեմբերի 3–ի հերթական նիստում:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ պատգամավոր Արեն Մկրտչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, ստացել էր սեպտեմբերի 1-ին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Արեն Մկրտչյանը կնշանակվի Լոռու մարզպետ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև