1lurer. am Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ։ Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է սնանկության գործերով կառավարիչ՝ դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- հաստատեցին կոմիտեից՝ նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չհայտնելով։