Ուկրաինան հրաժարվել է Մոսկվայում Պուտինի և Զելենսկու հանդիպումից | shantnews.am

shantnews.am Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիhան անընդունելի է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Վլադիմիր Զելենսկիին Մոսկվա այցելելու հրավերը։

X-ում Սիբիhան գրել է, որ նման առաջարկները «ակնհայտորեն անընդունելի են»։

«Այս պահին առնվազն յոթ երկիր պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը՝ պատերազմը դադարեցնելու համար. Ավստրիան, Սուրբ Աթոռը, Շվեյցարիան, Թուրքիան և Պարսից ծոցի երեք երկրներ։ Սրանք լուրջ առաջարկներ են, և (Զելենսկին) պատրաստ է նման հանդիպման ցանկացած պահի», – հավելել է նա։

Ավելի վաղ՝ Չինաստան կատարած այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պուտինը Զելենսկիին հրավիրել էր Մոսկվա, եթե պատրաստ է հանդիպմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև