Հութիները մեկ օրվա ընթացքում երկրորդ հրռիռային հարձակումն են իրականացրել Իսրայելի ուղղությամբ | shantnews.am

shantnews.am Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ հարձակում են իրականացրել Իսրայելի տարածքի վրա: Վերջին հարվածը հասցվել է «հիպերձայնային բալիստիկ հրթիռով» Երուսաղեմի տարածքում գտնվող թիրախի վրա, ասել է ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիան։

«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվելով օկուպացված Երուսաղեմից արևմուտք գտնվող Իսրայելի թշնամու զգայուն թիրախի վրա: Գործողությունը հաջողությամբ հասել է իր նպատակին», – ասել է շարժման խոսնակը հուսիթներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև