ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Արագածոտնի մարզ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սեպտեմբերի 2-ին այցելել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ուսումնական հաստատության սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր և այլն:

ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։

Այցն իրականացվել է 2025 թվականին հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter