azatutyun.am Ռուսական կողմը արդարացված է համարում ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը, հայտարարել էՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջական մասնակցություն է ունեցել այս որոշման կայացմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա։
«Մենք այս քայլը համարում ենք արդարացված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները», – ընդգծել է Զախարովան։
Սեպտեմբերի 1-ին որոշում է կայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ: