Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի | azatutyun.am

azatutyun.am Կառավարության որոշմամբ՝ Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի:

Արեն Մկրտչյանն օգոստոսի 25-ին է ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի մանդատից հրաժարականի դիմումը:

Արեն Մկրտչյանը հեղափոխությունից հետո Լոռու հինգերորդ մարզպետն է:

Արմավիրի մարզպետ նշանակվեց Մեծամորի նախկին համայնքապետ Վահրամ Խաչատրյանը, որը նախկինում ՀՀԿ անդամ էր, սակայն 2018-ին դադարեցրել էր իր անդամակցությունը։

Արմավիրի մարզպետի պաշտոնը թափում է հուլիսից: Նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter