shantnews.am Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու F խմբի առաջին տուրի Հայաստան – Պորտուգալիա խաղը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Էնթոնի Թեյլորի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Թեյլորին եզրերից կօգնեն Գարի Բեսուիքն ու Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան կլինի Ռոբերտ Ջոնսը, VAR համակարգի վրա էլ կաշխատեն Սթյուարթ Էտվելը և Պետեր Բենքսը: