civilnet.am Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների խնդիրը։ Այս մասին ԱԳՆ-ից հայտնել են՝ ի պատասխան ՍիվիլՆեթի գրավոր հարցման։
Նախարարությունից նշել են, որ հարցը հասցեագրվում է առաջին հերթին ադրբեջանական կողմի հետ շփումներում, որտեղից «ակնկալվում է դրական հանգուցալուծում»՝ այն դիտարկելով նաև որպես կողմերի միջև վստահության ամրապնդմանն ուղղված քայլ։ Ըստ պատասխանի՝ թեման և հնարավոր լուծումները պարբերաբար քննարկվում են նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումներում՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։
Ադրբեջանի կառավարության որոշմամբ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի 3-ից դադարեցրեց իր գործունեությունն այդ երկրում։
Անդրադառնալով Կարմիր խաչին՝ ԱԳՆ-ից նշել են, որ ըստ կոմիտեի ներկայացուցիչների՝ իրենք շարունակելու են համագործակցել Ադրբեջանի հետ՝ աջակցելու միջազգային հումանիտար իրավունքով հովանավորվող անձանց։
««Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումը և հետագայում ստորագրումը նպաստավոր միջավայր կստեղծի հումանիտար խնդիրների առավել արդյունավետ հասցեագրման համար»,- ասված է ԱԳՆ պատասխանում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում