Բելառուսում ձերբակալել են Լեհաստանի քաղաքացու՝ լրտեսության կասկածանքով | azatutyun.am

azatutyun.am  Բելառուսում Լեհաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ լրտեսության կասկածանքով, հայտնում է Reuters գործակալությունը։

Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ նրա մոտ հայտնաբերվել են առաջիկա ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններին վերաբերող փաստաթղթեր։

Լեհաստանի իշխանությունները ձերբակալությունը որակել են որպես սադրանք՝ խոստանալով արձագանքել տեղի ունեցածին։

Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգողի խոսնակ Յացեկ Դոբժինսկին X հարթակում հայտարարել է, որ սա «Լուկաշենկոյի ռեժիմի հերթական սադրանքն է Լեհաստանի դեմ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև