«Ինֆոքոմ»-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են Մեծամորի մանկապարտեզում շինաշխատանքներ իրականացրած ընկերությունների տնօրեններ։
Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան մեր հարցին հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների տնօրեններ, որոնք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, դրան օժանդակելու, ինչպես նաև կեղծիք կատարելու մեջ։
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ գրավը և տնային կալանքը:
Միլենա Խաչիկյան