Թրամփը հայտարարում է՝ Հնդկաստանն ու Ռուսաստանը հայտնվել են Չինաստանի ազդեցության գոտում | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social -ում Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի առաջնորդների լուսանկարն է հրապարակել՝ կարծիք հայտնելով, թե երկու գերտերությունները հայտնվել են Չինաստանի ազդեցության գոտում։

«Կարծես թե մենք կորցրել ենք Հնդկաստանն ու Ռուսաստանը, խորը, մութ Չինաստանի կողմն են անցել։ Մաղթում եմ նրանց համատեղ երկար և բարգավաճ ապագա», – գրել է Թրամփը։

Անցած օրերին էլ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե իր տպավորությամբ Չինաստան այցելած Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Սի Ծինփինի հետ միավորվել և Միացյալ Նահանգների դեմ «դավեր են նյութում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter