Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները կժամանեն ԱՄՆ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը քննարկելու համար | shantnews.am

shantnews.am  Մի քանի եվրոպացի առաջնորդներ երկուշաբթի և երեքշաբթի կժամանեն Միացյալ Նահանգներ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք շատ հետաքրքիր քննարկումներ ենք ունենում։ Որոշ եվրոպական առաջնորդներ մեր երկիր կժամանեն առանձին-առանձին երկուշաբթի և երեքշաբթի օրերին», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ռազմաբազայում։

Թրամփը վստահություն է հայտնել ուկրաինական ճգնաժամի վերջնական կարգավորման հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև