«Ինչ էլ ասեն, հորինեն, կեղծեն մեկ է` իրականությունը դրանից չի փոխվի՝ Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել՝ նշելով՝ « ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկում է մեր գործընկեր Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման պայմաններում»:

«Ինչպես ԱԺ-ում վերջինիս նկատմամբ իրականացված գործընթացը, այնպես էլ խափանման միջոցի վերաբերյալ 2 դատական նիստերը ցույց են տվել, որ առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ իրականացվող քարոզչական թիրախավորումը որևէ առնչություն չունեն իրականության հետ և այստեղ պարզապես գործ ունենք քաղաքական ճնշումների և հետապնդումների հերթական դրսևորման հետ:

Ինչ էլ ասեն, հորինեն, կեղծեն մեկ է` իրականությունը դրանից չի փոխվի: Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է և ապօրինի կերպով զրկվել է ազատությունից:

Ազատությո՛ւն Արթուրին և բոլոր քաղբաբտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն