factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ սեպտեմբերի 8-ին կամ 9-ին եվրոպացի առաջնորդները կայցելեն Միացյալ Նահանգներ՝ քննարկելու ուկրաինական կարգավորումը, գրում է Current time-ը՝ CNN-ին հղումով։ Նա չի նշել, թե որ եվրոպացի առաջնորդներն են մեկնելու Վաշինգտոն։
Թրամփը նաև հայտնել է, որ առաջիկայում կխոսի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Շատ շուտով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Լսեք, մենք դա կանենք։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակը։ Մենք դա կանենք»,- ասել է նա։ Լույս օգոստոսի 7-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի վրա արձակել էր ռեկորդային 818 ԱԹՍ-ներ և հրթիռներ:
«Ես հիացած չեմ այն բանից, ինչ այն կատարվում է այնտեղ»,- ասել է ԱՄՆ նախագահը, մեկնաբանելով հարվածը: «Ես հավատում եմ, որ մենք կլուծենք այդ խնդիրը: Բայց ես գոհ չեմ նրանցից: Ես գոհ չեմ այս պատերազմի հետ կապված ոչ մի բանից»,-ասել է Թրամփը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում