ՏԿԵ նախարարը Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Լոռու մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանին։ Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարարը շնորհավորել է պարոն Մկրտչյանին՝ ընդգծել, որ նա մարզից է, ծանոթ է մարզի խնդիրներին, բազմաթիվ խնդիրներ արդեն իսկ լուծվել են։

Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ այս գործելաոճը շարունակական կլինի, և առաջիկայում մարզում արդեն դրական փոփոխություններ կարձանագրվեն։

Արեն Մկրտչյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը վստահության համար։

Մկրտչյանը նշել է, որ ջանք չի խնայելու յուրաքանչյուր լոռեցու կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter