Հայ-վրացական սահմանին Ռուսաստանի կողմից հետախուզվող վրաստանցի է ձերբակալվել | azatutyun.am

azatutyun.am

Հայ-վրացական սահմանին Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել, տեղեկությունը հաստատում են Ներքին գործերի նախարարությունից։ Գերատեսչության խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ ձերբակալվածը 29-ամյա Գիորգի Կինոիանին է։ Նրան ՌԴ իրավապահները մեղադրում են վարձկանության համար։

«Սեպտեմբերի 3-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության կողմից վարձկանության հատկանիշներով միջպետական հետախուզման մեջ գտնվող Գիորգի Կինոիանին։
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել են Գլխավոր դատախազությունը, Արդարադատության նախարարությունը, ինչպես նաև հետախուզումը նախաձեռնողը [խմբ.՝ ՌԴ]», – հայտնեց Սարգսյանը։

Գիորգի Կինոիանին այս պահին կալանավոված է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում։

«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ Վրաստանի 29-ամյա քաղաքացին Ուկրաինայում կռվել է Ռուսաստանի դեմ։ Նրա հարազատները մտավախություն ունեն, որ հայաստանցի իրավապահները նրան կարտահանձնեն Ռուսաստանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև