Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ֆրանսուա Բայրուի կառավարությանը | factor.am

factor.am  Ֆրանսիայի Ազգային ժողովը երկուշաբթի երեկոյան քվեարկել Է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին, և այժմ նա ստիպված կլինի հրաժարական տալ: Նրան պաշտոնից հեռացնելու և փոքրամասնության կառավարությունը լուծարելու օգտին քվեարկել է 364 պատգամավոր, դեմ՝ 194, ձեռնպահ՝ 25:

Ֆրանսիայի ծայրահեղ աջ ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ծայրահեղ ձախ ընդդիմությունը՝ նախագահ Մակրոնի հրաժարականը։

Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի վստահությունը ձեռք բերած վարչապետը հրաժարական կտա անվստահության քվեի միջոցով, գրում է Figaro-ն:

Կառավարությանը անվստահության քվե են հայտնել ոչ միայն ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորումը» և ծայրահեղ ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիան», այլև սոցիալիստները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter