Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ | azatutyun.am

azatutyun.am  Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ,- այս մասին «Ազատությանը» հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործընկերների՝ Երևան այցի, քննարկումների մասին հընթացս կտեղեկացվի:

Մինչ օրս, դեռ պարզ չեն «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի դետալները, ավելին՝ թեև անձամբ ԱՄՆ նախագահն էր խոսել 99 տարով ամերիկյան մասնակցության մասին, վարչապետ Փաշինյանը և արտգործնախարարն ավելի ուշ պնդել էին, թե 99 տարվա մասին պայմանավորվածություն չկա: Իր վերջին ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ Վաշինգտոնում ամրագրված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսեն սեպտեմբերից թե՛ ամերիկյան, թե՛ ադրբեջանական կողմերի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև