Բաքվի դատարանում ներկայացվել են 1988-1990 թթ-ի փաստաթղթեր, հիշատակումներ կան նաև Ռոբերտ Քոչարյանի մասին | factor.am

factor.am  Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել Բաքվի զինվորական դատարանում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողերի» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև՝ պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի ուսումնասիրությամբ։ Նշվել է, որ հայտարարված փաստաթղթերը կքննարկվեն դրվագ առ դրվագ։ Ներկայացված փաստաթղթերից մեկը ադրբեջանցիներին պատկանող պետական ​​գրանցման համարանիշով ԳԱԶ-21 մեքենայի 1988 թվականի փետրվարի 22-ին իբր հնչած կրակոցների մասին փաստաթուղթն է եղել։ Նշվում է, որ այդ պահին մեքենայում են եղել  Լ.Ֆ. Մամեդովը, Ա.Մ. Աբդուլլաևը, Ա.Մ. Խուդիևը, Շ.Բ. Սալմանովան և նրա անչափահաս երեխան։ Փաստաթղթերը վերաբերվել են «Արմեն Սարգսյանի կողմից հրազեն և պայթուցիկ սարքեր պահելու, Արթուր Սաիյանի կողմից պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ Շուշի և Ստեփանակերտ քաղաքներում զանգվածային անկարգությունների փաստերին»։

Իր ցուցմունքում , այսպես կոչված, «տուժող» Զենֆիրա Աբբասովան հայտնել է, որ ինքը իր երկու որդիների հետ ապրել է Ստեփանակերտ քաղաքում: 1988 թվականին նրանք իբրև թե ամեն օր սպառնալիքների են ենթարկվել հայերի կողմից: Նրանց վախեցրել են «Կորչի՛ Ադրբեջանը, կեցցե՛ հայ ժողովուրդը» բացականչություններով, «սպառնացել են այրել իրենց տունը և պահանջել են, որ նրանք հեռանան: Նա  նշել է, թե իրենց հարևանությամբ ապրող Սլավիկ Հայրապետյանը մի քանի անգամ վիրավորել է իրեն, սպառնացել և պահանջել է, որ նա լքի իր բնակության վայրը: 1988 թվականի սեպտեմբերի 18-ին իր տունը ավերվել է»։

Այնուհետև հրապարակվել են նյութեր 1988 թվականի սեպտեմբերի 18-19-ին Շուշիում, Ստեփանակերտում և Խոջալուում՝ Իվանյանում,  տեղի ունեցած «զանգվածային անկարգությունների» փաստերի վերաբերյալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև