Բաքուն պահանջում է արտահանձնել Ռուսաստանում ձերբակալված անձին | azatutyun.am

azatutyun.am  Ադրբեջանցի իրավապահները դիմել են ռուսաստանցի գործընկերներին՝ Ռուսաստանի տարածքում ձերբակալված մի տղամարդու արտահանձնման խնդրանքով։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ նշելով, որ Ադրբեջանում ձերբակալված այդ տղամարդը մեղադրվում է «ահաբեկչության նպատակով վարժանքներ կազմակերպելու համար»։

Գործակալությունը սակայն չի հստակեցնում ադրբեջանցի իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված այդ անձի ինքնությունը, ազգությունը կամ քաղաքացիությունը։

ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով ռուսական դատարանում շրջանառվող փաստաթղթերը նաև նշում է, որ ռուսաստանցի իրավապահների կողմից ձերբակալված և այժմ մոսկովյան քննչական մեկուսարաններից մեկում գտնվող տղամարդը ադրբեջանական դատարանի կողմից արդեն իսկ հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել։ Ադրբեջանական դատարանի վճռի համաձայն՝ այդ անձը «ահաբեկչական վարժանքներ կազմակերպելուց բացի մեղադրվում էր նաև հանցավոր խմբավորման ձևավորման և Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբավորումներ ստեղծելու համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն