1lurer.am Օգոստոսի 8-ից հետո մենք տեսնում ենք, որ համաշխարհային շուկայում կա Հայաստանի ռիսկի հավելավճարի որոշակի նվազում, բայց ներքին ֆինանսական շուկայում ինչ է տեղի ունեցել. կարծում եմ՝ ոչ այդքան էական փոփոխություններ, որովհետև դոլարի ներհոսքը ինչպես ունեինք, այդպես էլ շարունակում է լինել:
Այս մասին Ազգային ժողովում ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, որը հետաքրքրվում էր՝ օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո ինչպիսի՞ն է եղել մեր ֆինանսական շուկաների արձագանքը:
«Մենք էլ՝ որպես ԿԲ, անում ենք այն, ինչ անում ենք»,- ասաց Գալստյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԲ նախագահը ասել էր՝ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պարագայում կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն թե՛ ռիսկի հավելավճարի նվազման տեսանկյունից, թե՛ ներդրումների հոսքի տեսանկյունից դեպի Հայաստան: