factor.am «Մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումից հետո տարածաշրջանում մեր կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար և կարևոր դեր է խաղում դրան ավելի գլոբալ բնույթ հաղորդելու գործում»։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի վերլուծական կենտրոնների ֆորումի 13-րդ հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում։
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթղթերի ստորագրումից հետո, Ալիևը շարունակում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» եզրույթն օգտագործել։
«Գտնվելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքներում՝ Ադրբեջանը դառնում է Եվրասիայի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը։ Ես նաև չեմ կասկածում, որ «Զանգեզուրի միջանցքը», որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կխաղա մայրցամաքները կապող կարևոր տրանսպորտային օղակի դեր»,-ասվում է Ադրբեջանի ղեկավարի ուղերձում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում