Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը | azatutyun.am

azatutyun.am Լեհաստանը հինգշաբթի օրվանից կփակի Բելառուսի հետ սահմանը։ Այս մասին այսօր հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ նշելով, որ այդ որոշման պատճառը Բելառուսում մեկնարկող Запад 2025 զորավարժություններն են։

Ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 12-ից 16-ը։ Բելառուսի պաշտպանության նախարարի պնդմամբ՝ զորավարժություններում ներգրավված ստորաբաժանումների մեծ մասը կենտրոնացած է լինելու երկրի կենտրոնական շրջաններում՝ Բորիսով քաղաքի մերձակայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև