Արմեն Գրիգորյանը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ

Վիեննա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ավստրիայի Հանրապետության կանցլերի անվտանգության, ճգնաժամերի կանխարգելման և կառավարման, համապարփակ ազգային պաշտպանության, պետական դիմադրողականության հարցերով խորհրդական Պետեր Ֆորհոֆերի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

ԱԽ քարտուղարի խնդրանքով Պետեր Ֆորհոֆերը ներկայացրել է իր գրասենյակի կառուցվածքն ու գործունեության շրջանակը, ինչի համատեքստում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցության հարցերի շուրջ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ավստրիա հարաբերությունների զարգացման օրակարգն ու քննարկել այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն