Արաղչին ու Աբդելաթին քննարկել են Իրանի միջուկային խնդիրը | 1lurer.am

1lurer.am

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթիի հետ:

Քննարկվել է Իրանի և Եգիպտոսի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Կողմերը վերահաստատել են գործընթացը շարունակելու վճռականությունը՝ նպատակ ունենալով ամրապնդել հարաբերությունները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Քննարկվել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Գազայում իրավիճակը: Նախարարներն անդրադարձել են նաև Իրանի միջուկային խնդրին:

Հանդիպում է տեղի ունեցել նաև Իրանի և Եգիպտոսի արտգործնախարարների և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի միջև:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն