TRIPP երթուղին կդառնա ռազմավարական տրանսպորտային միջանցք Եվրասիայում․ ԱՄՆ պատվիրակությունը Բաքվում է | factor.am

factor.am «TRIPP երթուղին՝ «Թրամփի ուղին»,  Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է և ծառայում է ադրբեջանական շրջանների վերամիավորմանը, որոնք երկար ժամանակ բաժանված են եղել հեռավորությամբ»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին հայտարարել է ԱՄՆ տնտեսական ֆինանսավորման կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քենեթ Անյելը՝  ԱՄՆ հավաստագրված առևտրային առաքելության պատվիրակության՝ Միջին միջանցքի վերաբերյալ Ադրբեջան կատարած այցից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ մոտ 42 կիլոմետր երկարությամբ այս կապող երթուղին ոչ միայն կմիավորի նշված տարածքները, այլև նոր հնարավորություններ կբացի Միջին միջանցքի համար։

«Միջին միջանցքի հիմնական նպատակն է ապահովել ապրանքների ավելի արագ և արդյունավետ տեղաշարժը Արևելքի և Արևմուտքի միջև, այսինքն՝ Եվրոպայից Չինաստան և հակառակը: Միջին միջանցքի երթուղին, որը ձգվում է Ղազախստանից՝ Ադրբեջանի միջով, դեպի Վրաստան և Սև ծովի նավահանգիստներ, ինչպես նաև Ղազախստանից՝ Ադրբեջանի միջով և այնուհետև՝ Թուրքիայի միջով անցնող այլընտրանքային երթուղին լրացնում են միմյանց: Երկու երթուղիների համար էլ բավարար առևտրային ծավալ կա: Փաստացի, TRIPP-ը կդառնա լրացուցիչ և ռազմավարական տրանսպորտային միջանցք Եվրասիայում ապրանքների տեղաշարժի համար»,-ասել է Քենեթ Անյելը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նա ասել է, թե ամերիկյան ընկերությունները ուրախ կլինեն մասնակցել «Թրամփի երթուղուն» (ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ կիրառում են «Զանգեզուրի միջանցք» եզրույթը) վերաբերող նախագծերին և մրցույթներին իրենց առաջարկները ներկայացնել։

Նա նաև ասել է, որ «Թրամփի երթուղու» հետ կապված կան մի շարք աշխարհաքաղաքական գործոններ.

«Մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից՝ Իրանը չեն ցանկանում, որ այս միջանցքը բացվի: Թուրքիան աջակցում է միջանցքի բացմանը: Հայաստանը նույնպես հետաքրքրված է այս գործընթացով, քանի որ նրանց համար շահավետ կլինի տուրքեր գանձել երթուղով անցնող բեռների համար։ Կարծում եմ, որ այս գործընթացը կպահանջի որոշակի անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև դիվանագիտություն: Բայց սա տնտեսական զարգացումից տարբեր հարց է»,-նշել է Անյելը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև