Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Սեպտեմբերի 9-ին` ժամը 16:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:57-ին, մարվել՝ 17:04-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև