Իրանը և ԱԷՄԳ-ը համաձայնության են եկել Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու վերաբերյալ | azatutyun.am

azatutyun.am «Կահիրեում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ համաձայնեցրինք Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու գործնական եղանակները», – X-ի իր էջում գրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

Երեքշաբթի օրը Կահիրեում համատեղ հանդիպում է տեղի ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, նրա եգիպտացի գործընկեր Բադր Աբդելաթթիի, ինչպես նաև ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի միջև, հայտնում է իրանական Mehr-ը։

Իրանը ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցրել էր հունիսին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև